ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 885-1045 թվականներին։
Բագրատունիների ծագումնաբանությունը ունի պարզաբանման մի քանի տարբերակ։ Դրանցից առավել տարածված են անվան ծագումը հնդեվրոպական-արիական բագ (bag) արմատից, Բագրևանդ գավառի անվան, կամ ազգությամբ հրեա Շամբատի տոհմի անվան հետ։
Հելլենիստական շրջանում՝ Արտաշեսյանների ու Արշակունիների օրոք, Բագրատունիները կարևոր տեղ են զբաղեցրել թագավորի արքունիքումզ։ Ավատատիրական կարգերի հաստատումից հետո նրանք հայտնվում են զորանամակում և գահնամակում՝ հիշատակվելով երկրորդը Սյունյաց նախարարությունից հետո։
Քրիստոնեության ընդունումից հետո՝ մինչև Արշակունիների թագավորության անկումը (301-428), Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետիարքունի գործակալությունը։ Նրանց ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Հայկական մարզպանության օրոք (428-642) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ։

850-855 թվականների հակաարաբական մեծ ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան և ռազմաքաղաքական իշխանությունից զատ տնօրինում նաև երկրի հարկային համակարգը ու տնտեսական կյանքը։ Համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ Աշոտ Բագրատունին քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 869 թվականին հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, ում նստավայրը կուսակալության կենտրոն Դվին քաղաքն էր, գումարում է ժողով, որի ժամանակ որոշվում է Աշոտ Բագրատունուն օծել հայոց թագավոր։ 876 թվականին Կոստանդնուպոլսում գահ բարձրացած հայազգի Վասիլ կայսրը նույնպես օժանդակում է հայոց պետականության վերականգնմանը։ 885 թվականին` մոտ կեսհազարամյա դադարից հետո, վերականգնեց Հայաստանի կորսված անկախությունը և Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Բագարանում Աշոտին օծեց հայոց թագավոր։ Աշոտ Երկաթը ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ 921 թվականին Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։ Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը զորքեր կուտակեց Սևանա լճի ափին, փորձեց գրավել կղզին։ Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Այս իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Նիկողայոս պատրիարքը նամակ գրեց հայոց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին, որից հետո Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս և դաշինք կնքեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։ 

ԱնունԻշխել էՆշումներ
Աշոտ Ա885-890նախկին Հայոց իշխանԻշխանաց իշխան, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Ա890-914Աշոտ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Բ Երկաթ914-928Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աբաս Ա Բագրատունի928-953Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Գ Ողորմած953-977Աբաս Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Բ Տիեզերակալ977-990Աշոտ Գ-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Գագիկ Ա Շահնշահ990-1020Սմբատ Բ-ի եղբայր, շահնշահ հայոց և վրաց
Հովհաննես-Սմբատ1020-1041Գագիկ Ա-ի որդի, Շիրակի թագավոր
Աշոտ Դ1022-1042Գագիկ Ա-ի որդի, Սևանի թագավոր
Գագիկ Բ1042-1045Աշոտ Դ-ի որդի, Անիի վերջին թագավոր
1045-1079Կեսարիայի իշխան-թագավոր
Աշոտ Ե1079-1088Գագիկ Բ-ի որդի, Կեսարիայի իշխան-թագավոր



երևանի թանգարանի և բանգլադեշի քայլքի նկարաշարքը












































ապարանի քայլքի նկարաշարք























ՀԻՆ ԵՐԵՒԱՆ 2800



Հին թաղՀին Երևանի ամենամեծ թաղը։ Զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար:
Դա Երևանի այն հատվածն էր, ուր այժմ գտնվում է <Մոսկվա> կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ մնաց, ուստի նրա կենտրոնն կոչվել էր Շահար։ Ժամանակի ընթացքում վերացավ «շահար»՝ կենտրոնի իմաստով հասկացությունը։ Նրան չվիճակվեց դառնալ քաղաքի գործարար և վաճառաշահ մասը։ Դա վիճակվեց նրանից ավելի ցածրադիր մասին, որը ժողովրդի մոտ ստացավ «Ղանթարի տակ» անունը։ Հին թաղում էր գտնվում քաղաքի եկեղեցիների մեծ մասը։
Շհարում էր գտնվում քաղաքի կենտրոնական՝ Աստաֆյան (ներկայիս Աբովյա), փողոցը, որից դեպի արևմուք, աջ և ձախ, հյուսիսից դեպի հարավ անցնում էր Բժշկական փողոցը (ներկայիս Թումանյան)։ Ներկա Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվող <Մոսկվա> կինոթատրոնի տեղում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը Խորհրդային իշխանոիթյան որոշմամբ 1930-ական թվականներին քանդվեց, և նրա տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը։

Կոնդ, հին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։

Կոնդում է գտնվում սուրբ ..Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Բարձրություն ծովի մակարդակից

1027±1 մետր

ՁորագյուղՀին Երևանի 7 թաղերից մեկը։ Զբաղեցնում էր Հրազդան գետի ձախափնյա մասը՝ Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Թաղամասն նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։ Պարսկական տիրապետության օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ»՝ պարսկերեն՝ Ձորագյուղ։ Բայց այդ անունը հայերի մոտ այն գործածական չի եղել։ Անապատն իր պարսպի ներսում շենքեր և մի քանի եկեղեցի է ունեցել, այժմ մնացել է միայն սուրբ Սարգիս եկեղեցին, որը նույնանուն եկեղեցու փոխարեն կառուցվել է 1835-48 թվականներին՝ ցարական ժամանակաշրջանում՝ Հայկական մարզի գոյության տարիներին։ Սա եղել է նաև կաթողիկոսների իջևանը։ Ըստ Առաքել Դավրիժեցու (18-րդ դար)՝ մինչև Մոսվսես Տաթևացու շինարարական աշխատանքները՝ Էջմիածնի վանքը գրեթե անմարդաբնակ էր, քանզի կաթողիկոսները Երևանի կաթողիկեում էին բնակվում կամ շրջագայում էին։ Կաթողիկոսարանը տեղադրված է եղել Հրազդանի զառիթափի գլխին։ Նրանցից դեպի հյուսիս, դարձյալ քարափի գլխին, գտնվել է սուրբ Հակոբ եկեղեցին, հարակից եղել են շատ սենյակներ, հացի փուռ, ժողովրդին սպասարկող սուրբ Սարգիս եկեղեցին։ Ձորագյուղի մի մասը վերականգնվել է։ Նախատեսվում է այստեղ վերակառուցել Հին Երևանը։ Վերականգնված թաղամասում առանձնանում է մեծատաղանդ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։

Նոր թաղ, հին Երևանի թաղերից։ Գտնվում էր Ձորագյուղի արևելյան կողմում՝ այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքում։
Թաղամասի անվանումը կապված էր նոր երևանաբնակների հետ, ովքեր 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո եկել էին Ատրպատականից։ Այդտեղ է գտնվում մինչ այժմ կանգուն Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին։
Նոր թաղը քաղաքին էր միացել 1860-ական թվականներին՝ Ձորագյուղի հետ միասին։

Քարահանք, հին Երևանի թաղերից։ Այն գտնվում էր քաղաքի հարավարևելյան մասում։ Ժամանակին հայերը դա անվանել են Քարահանքի թաղ՝ տեղի քարահանքի պատճառով։ Դամըռ-Բուլաղի այգիներից բացի Երևանը շրջապատում էին Կոնդի, Դալմայի այգիները, Սարդարի բաղը և այլն։ Այգիների գոյությունը պայմանավորված էր բնական բարենպաստ պայմաններով՝ ջերմություն, հող և ջուր։
Քարահանքում եկեղեցիներ չեն կառուցվել, քանի որ այն հիմնականում մուսուլմանաբնակ էր։

Դավա-Յաթաղհին Երևանի թաղերից։ Հայերեն թարգմանվում է որպես «ուղտերի ննջարան» կամ «ուղտերի կացարան»։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի թաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է։ Երևանը գտնվել է քարավանային ճանապարհների հատման կետում։ Նրա վրայով է անցել Իրանը Անդրկովկասի հետ կապող միջանցիկ ուղին։ Հետագայում այդ ճանապարհով անցնող քարավաններից Երևանի խանը գանձում էր համապատասխան գումար, որի պատճառով էլ ճամփան ստացավ «Խան-յոլի» (Խանի ճամփա) անվանումը։








Ի՞ՆՉ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՅԱՆՔՈՒՄ:

Առաջին հերթին քրիստոնեության ընդունումը փրկեց հայերին հարևան երկրների ժողովուրդների հետ միաձուլվելուց։Ապա հիմնադրվել են եկեղեցիներին կից դպրոցներ,ստեղծվել են հայոց գրերը։Քրիստոնեության ընդունումից հետո գումարված եկեղեցական ժողովների ճամանակ ընդունվում են հետևյալ որոշումները
  • Հոգևոր հովիվները որոշում են հայոց թագավորության տարբեր վայրերում հիմնել տարբեր հասարակական շենքեր՝ աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև՝ վանքեր ու պարսպապատ կուսանոցներ, հաստատել դպրոցներ յուրաքանչյուր վանքում։
  • Ժողովը զբաղվում է նաև ծիսական բարեկարգման հարցերով. մարդկանց հուղարկավորության ժամանակ արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծ անել, հանդերձներ պատռել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը, բազմակնությունը և այլ սովորույթներ։
  • Հանձնարարվում է հեռու մնալ մի շարք արատավոր երևույթներից՝ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։
Արտաշեսը փորձեց նախարարների իրավունքները սահմանափակել: Անխոհեմ քայլերով նա հետզհետե իր դեմ տրամադրեց նախարարներին, որոնց պահանջով և կեղծ ամբաստանությամբ 428թ. պարսից արքան գահազրկեց նրան:
Արշակունի վերջին արքայի դեմ պարսից արքունիքի առաջ ամբաստանությամբ հանդես գալուց հրաժարվեց Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչ կաթողիկոս Սահակ Պարթևը, որի համար ինքը ևս գահազրկվեց:
Այսպիսով` տապալվեց Արշակունիների արքայատոհմը և վերացավ Հայոց թագավորությունը:

Խոսրով 3 կոտակ.

Կարավարել է 330-338 թվերը: Ծնվել է Մեծ հայքում և  մահացել այնտեղ 338 թվականին: Պատկանել է Առշակունիների տոհմին:

Ծնողներն են Տրդատ 3-ը  և Աշխենը, իսկ նրա երեխաներն էին Բամբիշին,Վարազդուխտը և Տիրան 2-ը որը շարունակեց թագաորել իր հոր մահվանից հետո:

Վերակառուցել է Դվին քաղաքը, ստեղծել է առաջին արհեստական անտառմերից մեկը, Խոսրովի անտառը:

Պայքարել է մացխուտների արքա Սանեսանի դեմ և Սասանյան պարսիկների հետ:

Արշակ 2

Ծնվել է 4րդ դարում, հայրը Տիրաններ, որդին Պապը։
Պատերազմել է Պարսիկների արքա Շապուհի հետ և հաղթել է։
Հետո Շապուհը նրան հրավիրել էր դիզբոն և ձեռփակալելով տարել է անհուշ բերթ։

Պապ թագավոր

Պապ թագավոը ծնվել է 353 թվականին մահացել 374-ին: Նա կառավարել է 370-374 թվականներին: Պատկանել է Առշակունիների տոհմին: Նրա հայրն էր Արշակ 2-ը իսկ մայրը փառամզեմն էր: Նրա երեխաներն էին Վաղարշակը և Արշակ 3-ը նա շարունակեց թագաորել իր հոր մահվանից հետո:

Ճակատամարտել է Պարսիկների հետ և հախթել է: Նայև կռիվ է արել մուշեղ Մամիկոնյանի հետ:

Արշակ 3

Իշխանել է 378-390 թ., հաջորթողը Խոսրով դ։  Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Սակայն 384–ից հետո Պարսկաստանի ու Հռոմի միջև բանակցություններ են սկսվել Հայաստանի բաժանման շուրջ։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Դրանից հետո Շապուհ III Հայոց գահը հանձնել է Խոսրով Դ Արշակունուն։ 387–ից հետո, երբ անդամատվել է Հայաստանը, հռոմեական մասում խաղաղությամբ, բայց կայսրությունից կախյալ թագավորել է Արշակը, որի մահից հետո կայսրությունը այլևս թագավոր չի կարգել իր տիրապետության ներքո գտնվող Հայաստանում։

Խոսրով 4

Խոսրով Դ (ծն. թ. անհտ. - մոտ 415), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 385 - 388 թվականներինին և 414 թ.-ից։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։ Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին (387) միմյանց միջև. պարսկական մասում (ըստ Պրոկոպիոս Կեսարացու՝ մոտ 80%-ը) իշխեց Խոսրովը, , հռոմեականում (մոտ 20%-ը)՝ Արշակ Գ։ Շապուհ III-ի մահից (388) հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբոն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։













Լեոնարդո Դա Վինչիի գյուտերը
Լեոնարդո Դա Վինչին եղել է նկարիչ, ֆիզիկոս և գյուտարար մարդ։ Նա իր գյուտերով մյուսներից առաջ է ընկել 4 դար։ Նրա գյուտերը օգտագործում են բժիշկները, մեխանիկները և հրաշալի գյուտարար։ Դուք այսօր կիմանաք Դա Վինչիի գյուտերը որոնք երկրորդ անգամ ստեղծվել է 400 ամյակ անց։

Լեոնարդո Դա Վինչին իր խելքով դարեր առաչ է ընկել և այնքն բաներ է հնարել , որ առանց այդ բաների մենք չենք կարող պատկերացնել մեր կյանքը։

                                       Մեխանիկա
Մեքենա

Մեքենաի գաղափարը Լեոնարդոի ուղեղում եկել է դեռ 1478թ.- ին։ Նա աշխատում էր լարելու զսպանակով որի արձագվելիս մեքենան ժամացույցի նման սկսում է աշխատել, բյաց մեքենան ստեղծեցին ավելի ուշ և ուրիշ ձեվով 1752թ.- ին։


Գնդացրի նախատիպ

Լեոնարդոն ակտիվորեն գովազդում էր իր ռազմա-տեխնիկական գաղափարները: Դրանցից մեկը գնդացրի էության բացահայտումն էր: Այն չէր կարող արագ-արագ կրակել նույն փողից, սակայն, եթե կառուցվեր, տարբեր փողերից կրակահերթը արդյունավետ կարող էր հնձել հարձակվող հետևակայիններին:

Պատմության առաջին հեծանիվը



Հեծանվի առաջին գծագրերը պատկանում են Լեոնարդո դա Վինչիին: Նա առաջինն էր, ով մտածել էր անիվը պտտացնել շխթայով, բայց հեծանիվը միայն ուղիղ է գնում։

Առանցքակալ



Շատերի կարծիքով` առանցքակալի գաղափարը ծնվել դեռ Հռոմաեկան կայսրության ժամանակ: Սակայն պատմաբանները պնդում են, որ հենց Դա Վինչին է հնարել առանցքակալը:

Պարաշյուտ



Լեոնարդոն շատ էր ուզում թռնել ևրա պատճառով ուզում էր նայև անվտանգ վայրէջք կատարել։ Լեոնարդոն իր ձեռագրերում նկարագրել է սարքի ճշգրիտ չափերը, որոնց դեպքում մարդ անվտանգ կարող է վայրէջք կատարել բարձրությունից:


Տանկ


 


Դա Վինչին չէր սիրում կռիվներ և պատերազներ, բայց նա չէր ուզում, որ իր երկիրն կործանեն և դրա պատճառով էլ նա հնարել այս բան։ Լուսանկարում տանկի նախատիպն է: Այն ունի թնդանոթներ և անիվներ: Տանկում տեղավորվում են 8 հոգի: Տանկը հրելով է տեղաշարժվում, իսկ այդ ընթացքում զիվնորները պաշտպանված են լինում սարքի արտաքին շերտերով։



Անատոմիական   էսկիզներ

Անատոմիայով և ֆիզիոլոգիայով Լեոնարդոն զբաղվում էր իր ամբողջ կյանքում։ Հիմնականում անատոմիական հետազոտությունների սկզբնական փուլում արվեստի խնդիր կար՝, նա հետազոտում էր մարդու կմախքն ու մկանները։


  Լեոնարդոի անատոմիական հետազոտության հիմնական մեթոդը, դա մարմինների բացումն է։ Լեոնարդոն դրա մասին գրում էր իր տետրի մեջ՝, ծերունին նստում էր մահճակալին Ֆլորենցիաի Սանտա Մարա Նուովա հիվանդանոցում և մեռավ։ Եվ դա Վինչին բացեց նրա դիակը, որ իմանալ, թե ինչու է այդքան հանգիստ մահացել։ Դրանից հետո նա երկու տարեկան երեխու դիյակ բացեց և այնտեղ տեսավ նույն բանը ինչ տեսել էր ծերունու մոտ։
Միլան գնալու ժամանակ Լեոնարդոն զբաղվում էր ձիերի դիակ բացելով։ Իր գրքերից մեկում նա ասում էր որ ուզում է ցույց տալ մարդու, ձիու և այլ կեդանիների տարբերությունը, նա սկսում է կմախքից, հետո մկանները ջիլերով
Բացի մկանների փունքցիաներից Լեոնարդոն նույն իսկ օգտվում էր համամատման անալիզով։ Նա ասում էր, որայն մկանները որոնք շարժում են ձեռքերը սկսվում են կրծքից, ինչպես ծտերի մոտ։
Էմբրիոլոգիա:Հայեցակարգի ուսումնասիրման խնդիրները  խողովակի մեջ եւ առաջին փուլերը ներսից  օրգանիզմի աճը:  Լեոնարդոյի համար մեծ նշանակություն ուներ իր հեքիաթների առումով մարդկաին մարմնի տարօրինակության  առումով:  Այս հարցով  սկսվեց հետազոտության ծրագիրը: Հետևելով Արիստոտելին և Գալենին, Լեոնարդոն կարծում էր, որ առաջի օրգանը հայտնվելով պտղի մեջ,  զարգացման սկզբում  համարվում է սիրտը:

Էմբոլոգիա. Պայմանների հետագա վերլուծությունը  պտղի մասին տարավ Լեոնարդոյին այն մտքին  որ մոր արգանդում պտղի սիրտը չի խփում  <<որովհետև պտուղը  գտնվում է պարկի մեջ որը լի է ջրով  և  հետևողաբար չի կարող շնչել, իսկ սրտի բաբախումը անհնար է, որովհետև  նա չի կարող ստանալ մաքուր սառը օդ, որը ներգրավվում է թոքերը>>:

Միջնադարյան կենսաբանները հաշվարկում էին ողերի ընդհանուր քանակը երեսուն է: Այդ քանակը ցույց են տվել Գալենը, Ավիցեննա և  նրանցից հետո Մոնդինոն: Ողերը բաժանվում են  յոթը վզիկի, տասներկու կրծքային, համընկնում է զույգ կողիկների թվին և հինգ գոտկատեղային սակրումը և կոկկիկը համարվում էին բաղկացած  երեք ող ամենը: Լեոնարդոն  ուղեց իր սխալը ցույց տալով, որ սակրումը կազմված է ոչ թե 3 այլ 5 ողից և առաջինը կենսաբանության պատմության մեջ տվեց իսկական սակրումի պատկերը:

Նա նաև համարվում է առաջինը, որ ցույց տվեց թեքումները ողնաշարի սյան թեքությունն սակրումի և  շեղումները կողոսկրների սարքելով դրանով առավել հիմնական տարածքներ և ճիշտ ստատիկա  հասկացություն, որը մարդու մարմնի և շնչառության մեղանի մասին:Շատ հաջողված է Լեոնարդոի մոտ գանգի նկարները, որի շնորիվ  կարողացավ լուծել շատ կարևոր խնդիր.


Կոմպոզիցիաներով միաորեց մի թղտում և ցույց տվեց վերջնական պարզություն ձևը և արտաքին տեղանքով ներքին կառուցումները և  տոպոգրաֆիան առանձին մասերի:Սագիթտալիան կտրվածքի վրա   գանգի մեջտեղից: Նա ճշգրիտ պատկերել է երեք գանգային փոսիկներ նաև ֆրոնտալային և բրոնիդային սինուսներ ճիշտ տարածքային համագործակցությամբ: Ծնոտի վերին խոռոճը, իր կարծիքով հեղուկ էր պարունակում ատամների արմատը սնուցելու համար: Նրանում

գտնվում են երակներ, որոնք անցնում են ուղեղի միջով, որոնցում ավելորդ հեղուկը վերանում է գանգի խոռոճից` քթի միջոցով: Կմաղքի վերջույթների հետազոտումը ուրույն տեղն է զբաղեցնում Լեոնարդո Դա Վինչիի կենսաբանական աշխատանքներում: Նրա նկարները ոսկորների վերևի և ներքևի վերջույթների մասին` բազմազան են և ճիշտ: Լեոնարդոն տվեց գերազանց պատկերացում ուսի շեղբերի և անրակի մասին: Նրա նկարներից մեկում աջ անրակը շրջված էր և ուսի շեղբերի ակրոբիական աճեցման պատճառով, սխալմամաբ երևացել է, ինչպես առանձին ոսկոր:



Լեոնարդո Դա Վինչին շատ բաներ հայտնագործեց բայց այդ հայտնագործությունները նորից ստեղծեցին ապագայում։ Դա Վինչին հանճար էր լավ անատոմ, լավ ֆիզիկոս, և նա միշտ ասում էր <<Ով ամեն ինչ գիտի նա կարող է անել ամեն ինչ>>, գտել եմ տեղեկությունը այս հղումներից։



Առաջին հղում

Комментариев нет:

Отправить комментарий