Էկոլոգիա


Եթե չեմ սխալվում Երևանի միայն 3%-ն է ծածկված ծառերով,իսկ օրինակ Լոնդոնի 30%-ը։ Ծառերի քիչ քանակով պայմանավորված են Երևանի մի շարք խնդիրները ,ինչպես նաև անապատացումը։ Անապատացումը, նաև պայմանավորված է  ջրի պակասով։ Ի դեպ ջրի աղտոտվածության մեծ խնդիր էլ կա։ Հայաստանում մաքուր ջրի հիմնախնդիրը շատ մեծ է,բայց դրանով զբաղվողները քիչ են։ Ծառերի պակասը հանգեցնում է նույնպես օդի աղտոտվածությանը։Իսկ այս ամենը համեմում է գարնանային էտը,որի ժամանակ հեռացնում են ծառերի սաղարտի մեծ մասը,որն էլ  հետևաբար հանգեցնում է թթվածնի արտադրության կրճատմանը։Վերոնշյալ խնդիրները լուծելու մեջ մեծ դեր պետք է խաղա երևանցին։ Բայց ցավոք երևանցիների մեծ մասը վատթարացնում է խնդիրների վիճակը,օրինակ աղբի գուցե և փոքրիկ մաս գետնին թափելով։ Պատկերացրեք,եթե ամեն քաղաքացին գուցե և շատ քիչ աղտոտի քաղաքը արդյունքը ուրախացնող չի լինի։

Հուլիսի 24-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը իջավ 10 սմ-ով: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 149.828 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը, հասավ հունիսին: Հուլիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.81մ: Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության «Հայաստանի Հանրապետության գետերի 2017թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» պաշտոնական փաստաթղթի համաձայն սույն թվականի ապրիլին կանխատեսվում էր, որ Սևանա լճի մակարդակը 2017թ-ի հուլիսի 1-ին կարող է հասնել մինչև 1901մ նիշը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/07/25/899236/
«Սևան» ազգային պարկ
Գետերը հոսում են շրջակա լեռներից, վարարում են գարնանը։ Դրանք լիճը հարստացնում են քաղցրահամ ջրով և ոռոգում Սևանի գոգավորության դաշտերը։ Վերոնշյալ գետերից առավել երկար են Արգիճին (51 կմ), Գավառագետը (50 կմ) և Մասրիկը (45 կմ)։ Գետերի սնումը հիմնականում հալոցքային է, մասամբ՝ ստորերկրյա։ Ձմռանը դրանք սառցակալում են։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։
Սևանա լճի շուրջ շատ են լեռնային աղբյուրները, որոնք ունեն բուժիչ հատկություն։ Դրանցից հայտնի է Լիճքը, որը գտնվում է համանուն գյուղից ոչ հեռու։ Աղբյուրների ու գետերի ջրերը նաև ամբարվել են՝ գյուղատնտեսական նպատակներով։ Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանույն գետերի վրա։
Սևանա լճից դուրս է գալիս Հրազդան գետը, որի ափին գտնվում է Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանը։ Այն հանրապետության ամենաերկար գետն է, որ ամբողջությամբ հոսում է երկրի տարածքով։ Ունի 141 կմ երկարություն։ Գետի վրա կառուցվել են 6 էլեկտրակայաններ, որոնք ձևավորել են Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային ժամանակներում Սևանի ջրերի գերշահագործման արդյունքում լճի մակարդակը իջել է 18 մետրով։ Սևանի փրկման նպատակով կառուցվել է Որոտան-Արփա-Սևան ջրատար համալիրը, որը լճի մակարդակը կարողացել է պահպանել ու բարձրացնել՝ աստիճանաբար վերականգնելով նախկին վիճակը։
Քուր-Արաքս գետավազանի ջրային պաշարների օգտագործումն ու պահպանությունը առնչվում է Հարավային Կովկասի բոլոր երկրներին, քանի որ այդ ավազանը ձևավորող գետերը հոսում են երեք երկրների տարածքներով, ինչի արդյունքում էլ՝ ենթարկվում տարատեսակ ճնշումների:
Ջրային ռեսուրսի վրա գործադրված ճնշումը գոյանում է աղտոտվածություն առաջացնող տարբեր աղբյուրների ազդեցության հետևանքով: Wikipedia
Հարավային Կովկասի տարածաշրջանը «հարուստ» է կոնֆլիկտներով, և այդ հանգամանքը անմիջականորեն է անդրադառնում ջրերի կառավարման վրա: Ավելին. քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը տարիներով հակամարտության մեջ են, ցանկացած անդրսահմանային խնդիր քաղաքականացվում է: Այդ թվում` ջրային ռեսուրսները: Մինչդեռ դրանից տուժում են բոլոր երկրները հավասարապես: Իսկ մասնագետների հավաստմամբ, անդրսահմանային  խնդիրերի յուրահատկությունն այն է , որ դրանք անհնար է լուծել առանձին պետության ջանքերով: source

Մարդկային անշրջահայաց, անփույթ գործունեության հետեւանքով այս գետն աղտոտվում է մինչեւ Հրազդանի կիրճի երեւանյան հատվածին հասնելը: ՀՀ բնապահպանության նախարարության ՀՀ շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոնը Հրազդան քաղաքից 13 կմ վերեւ, Գեղամավան գյուղի մոտ Հրազդան գետից վերցրած ջրի նմուշների լաբորատոր վերլուծությամբ պարզել է, որ նիտրիտի իոնը 2001թ. մարտին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) գերազանցել է մոտ 2,5 անգամ, իսկ պղնձի իոնը` 6 անգամ: Նույն վայրում 2001թ. դեկտեմբերին, նիտրիտի եւ պղնձի իոնները ՍԹԿ-ն գերազանցել են համապատասխանաբար 3,5 եւ 12 անգամ: source http://hetq.am/arm/news/2067/hrazdan-viravor-jrer.html

Բնապահպաններն ահազանգում են. Սևանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջև: Պատճառը`  5 տարի ժամկետով լճից օրենքով սահմանված առավելագույն չափաքանակից ավելի` լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների և Սևանը ձկնաբուծարանի վերածելու ծրագրերն են: Մասնագետները վստահեցնում են, որ այս  վերջին ծրագրի արդյունքում Սևան բաց կթողնվի 50 հազար տոննա արհեստական կեր ազոտի, ֆոսֆորային և այլ քիմիական խառնուրդների տեսքով, ինչը կհանգեցնի լճի աղտոտմանն ու ճահճացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/158539/

Դասընթացից հասկացել եմ թե ինչ աստիճանի է ախտոտված Հայաստանի բնությունը։Երբ ապագա էքստրիմ այգում զբաղված էի մաքրման աշխատանքներով այնքան բազմատեսակ աղբ գտա,որի բազմապիսիությունը գերազանցում է Լուվրում ցուցադրվող գործերի բազմազանությունից։Ցավալին այն է,որ փողը ստիպում է մարդկանց գնալ այսպիսի քայլերի։ Հայաստանը բացի ամեն մի անցորդի,որը ալարում է հասնել աղբի դույլին և աղբը գետնին է գցում աղտոտվում է  նաև պոչամբարների պատճառով։Պոչամբարներում հավաքվում են հանքարդյունաբերության արգասիքները։ Երբ պոչամբարների գործունեության ավարտից հետո դրանք չէն ծածկվում հողի հաստ շերտով,իսկ բնակչությունը օրինակ բանջարեղեն է աճեցնում դրա վրա, կենդանիներ է արածեցնում այնտեղ մարդկանց մազերում սկսում են գերակշռել ծանր մետաղները, սկսում են առաջանալ անոմալիաներ:Նույնիսկ առաջանում են այնպիսի արատներ որոնք գոյություն չեն ունեցել ցեղում: Մեծ բնապահպանական աղետի դիմաց  մեզ կանգնացնում է Ամուլ սարի ոսկու հանքը։Ոսկու հանքարդյունաբերությունը սկսելու դեպքում Սևանի ջուրը կանգնում է թթուներով աղտոտվելու վտանգի առաջ։Նաև Ամուլ սարից ոչ հեռու գտնվում է ջուր ըմպելու սրահ որը նույնպես վտանգված է։
ՀԷԿ
ՀՀ տարածքում արդեն գործում են 175-ից ավելի փոքր ՀԷԿ-եր, շուրջ 40-ը գտնվում են կառուցման փուլում: Հիդրոէներգետիկան ամբողջ աշխարհում համարվում է այլընտրանքային,  էկոլոգիապես մաքուր էներգետիկա և բնապահպանական առումով քիչ ռիսկային է, այն միտված է շրջակա միջավայրի պահպանմանը: Հիդրոէներգետիկան մեր երկրի էներգետիկ համակարգում անփոխարինելի է, այն միակ էներգետիկ արտադրությունն է, որը ամբողջությամբ կազմակերպվում է երկրի սահմանների ներսում և  կախված չէ արտաքին ռեսուրսներից ու գործոններից, ինչը ապահովում է տվյալ ոլորտի արտադրության անկախությունը: Այսինքն հիդրոէներգետիկայի զարգացումը թույլ կտա ի վերջո ունենալ առանց արտաքին կախվածության էներգետիկա:
Արզնի ՀԷԿ
Արզնի ՀԷԿ-ի գլխամասային հիդրոանգույցը  իր մեջ է ներառում
Զանգվածային բետոնե ամբարտակ, երկու անցքերով ջրընդունիչ`բարակ պաշտպանիչ ծածկով:Ամբարտակը կազում է Արգելի ջրամբարը:
Ջրաթեքում` անճնշում, 8կմ երկարությամբ, ափի երկարությամբ ձգվող, իր մեջ ներառում է երկու թունել` 4.1կմ երկարությամբ և 3.8կմ երկարությամբ երկու ջրանցքներ` երկու ակվեդուկերով:
Ճնշումային ավազանը իր կազմում ունի դատարկ սիֆոնե ջրթողիչ, ջրելք դեպի ամենամեծ ոռոգման ընտրանուն` Արզնի-Շամիրամ ջրանցքին և ջրընդունիչ խցիկով ճնշումային խողովակաշարի համար անցք:
Դատարկ ջրթողիչ սահանք` բետոնե բաց տիպի սիֆոնե ջրթողիչ, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով ջուրը բատարկել, երբ այն հասնում է մաքսիմալ մակարդակի:
Կոմբինացված տիպի ճնշումային խողովակաշար: Ստորգետնյա մետաղական մասը վերջում ունի հավասարիչ ջրամնաբար, որը բացառում է հիդրավլիկ հարվածի երևույթը և 100մ ուղղահայաց հանքահոր: Այնուհետև երեք հորիզոնական ջրատարերով ջուրն բարձրանում է դեպի երեք տուրբիններ:
Տուն
Երկիր մոլորակը բոլորիս տունն է։Ցավոք մարդկանց մեծ մասը չի գիտակցում այն չախտոտելու և բնական ռեսուրսները անխնա չսպառելու կարևորությունը։Մոլորակին այսպես վերաբերվելու պատճառն է մարդկանց միայն փողով հետաքրքրվելը առանց մտածելու արդունքի մասին։Օրինակ  հսկա արևային մարտկոցների համար նախատեսված տարածքներ և մշատական արև ունենլով մարդիկ չեն օգտագործում ոչ մի արևային մարտկոց ամեն ինչը օգտագործում է նաֆթ։Արդեն վաղուց գտնվել են  նաֆթը փոխարինող լուծումներ,բայց նաֆթից ստացվող հասույթը խանգարում է դրանց օգտագործմանը և տարածմանը։Մարդկանց խնդիրն այն է,որ անխնա սպառում,աղտոտում և ավիրում են,իսկ ստեղծողները քիչ են։



Комментариев нет:

Отправить комментарий