Սանգվինիկ
Այս խառնվածքի տեր մարդիկ հեշտորեն հարմարվում են նոր պայմաններին, ակտիվորեն արձագանքում են

այն երևույթներին, որոնք հետաքրքրում են իրենց: Նրանք հեշտորեն կառավարում են իրենց էմոցիաները և եռանդով ձեռնարկում են նոր գործեր: Նրանց բնորոշ են տրամադրության հաճախակի փոփոխությունները, սակայն նրանց հիմնական հատկանիշը կենսուրախությունն է:
Արդյո՞ք կարելի է ինչ-որ կերպ պարզել, որ տվյալ մարդը սանգվինիկ է, թե ոչ: Այո՛: Որպես կանոն` սանգվինիկները սահուն և վստահ քայլվածք ունեն, նրանց շարժումներն արագ են և թեթև: Սանգվինիկները անձնանում են ճիշտ կեցվածքով և արտահայտիչ ժեստերով: Դիմախաղն ու ժեստիկուլյացիան հարուստ են և բնական, խոսքը` բարձր և հստակ:
Այս խառնվածքի տեր մարդկանց թերությունն այն է, որ նրանք հեշտորեն շեղվում են գործերից կամ էմոցիաներից, եթե արտաքին ազդակները երկար ժամանակ անփոփոխ են մնում: Երբ զգացողությունները չեն թարմանում, սանգվնիկները դառնում են անտարբեր և դանդաղաշարժ:
Խոլերիկ
Խոլերիները դյուրագրգիռ են և անհավասարակշիռ, նրանց ուշադրությունը շեղելը հեշտ բան չէ: Նրանք չափազանց շարժուն են, նրանց զգացմունքներն ուժեղ են և արտահայտվում են վառ կերպով: Մեծ եռանդով սկսում են նոր գործեր, ամբողջովին նվիրվում են դրանց, սակայն իրենց ուժերի ոչադեկվատ գնահատումը հանգեցնում է աշխատունակության կտրուկ նվազման: Այս խառնվածքի տեր մարդկանց թերությունը կայանում է իրենց անհավասարակշռված լինելու մեջ, որի

պատճառով էլ առաջանում են նրանց խնդիրները:
Խոլերիկների առաձնահատկություններն են արագ, ընդհատվող խոսքը, վառ և արտահայտիչ դիմախաղը: Խոլերիկները դժվարությամբ են նույն տեղում մնում, հաճախ վեր են թռնում, փոխում են դիրքերը, առատ և կտրուկ ժեստիկուլյացիա ունեն: Իրենց քայլվածում ինչ-որ վանող բան կա:
Մելանխոլիկ
Նրանք պասիվ են, հանգիստ, հեշտ խոցելի են և քիչ են արձագանքում արտաքին ազդակներին: Հաճախ մելանխոլիկները դուրս չեն գալիս իրենց ներաշխարհից, նախընտրում են հանգիստ, իրենց ծանոթ միջավայր: Այս խառնվածքի առավելությունն է իրենց զգացմունքների խորությունն ու հաստատունությունը:
Այս խառնվածքի տեր մարդիկ զուսպ, սակայն արագ քայլվածք ունեն: Նրանք տարված են իրենց մտքերով, ուստի իրենց դանդաղաշարժությունը հասկանալի է: Նրանց ժեստերը սահմանափակ են: Անծանոթ մարդկանց շրջապատում իրենց լավ չեն զգում: Խոսքը դանդաղ է, հաճախ ընդհատումներով, իսկ արագությունը տատանվում է:
Ֆլեգմատիկ
Այս մարդիկ համառ են, նրանք բռնել են կյանքի հստակ և հանգիստ ուղին: Նրանք վստահելի մարդիկ են, ում դժվար է հունից հանել: Ֆլեգմատիկները շատ չեն արտահայտում իրենց էմոցիաները: Նրանց թերությունն այն է, որ շատ թույլ են արձագանքում արտաքին ազդակներին:
Ֆլեգմատիկները ծանր շարժուձև ունեն, ալարկոտ, հանդարտ քայլվածք ունեն: Նրանք երկար ժամանակ կարող են նույն դիրքում նստել: Իրենց դեմքի արտահայտությունից երբեք չես գուշակի, թե ինչ են նրանք զգում: Նրանք չխոսկան են, չեն սիրում աղմուկ և բարձր խոսք:
Իհարկե խառնվածքի այս չորս տեսակները գիտական հստակ ուսումնասիրությունների արդյունք են, սակայն նրանց տարբերակումն այնքան էլ հեշտ չի: Շատ հազվադեպ է պատահում, որ մարդու մոտ հանդիպում է խառնվածքի կոնկրետ մի տեսակ: Որպես կանոն` մարդու խառնվածքը երկու կամ երեք տեսակների խառնուրդ է: Գտե՛ք ձեզ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑԸ իրենից ներկայացնում է ազգային տոների տարեկան շրջապտույտը: Ինչպես բոլոր ազգերում, այնպես էլ հայկական տոնացույցն իր մեջ պարունակում է բոլոր տոներն ու արարողությունները:
Հիշենք, որ հայերը դարերով պետականություն չեն ունեցել և համայնքներով ապրել են այլ ազգերի լծի տակ:
Փաստորեն, այս տոնացույցը կոչված է կարգավորելու և անաղարտ պահելու յուրաքանչյուր սերնդի դարեդար փոխանցվող ավանդներն ու ազգային արժեքները, ներգրավել նրան համայնքի կյանքի, փոխանցվող ավանդույթների մեջ և ազգային ինքնատիպ սովորույթների իրազեկը դարձնել: Այդ ավանդական տոների մեջ կարելի է գտնել հայ ժողովրդական իմաստնության ոսկե հատիկները, որոնք խորին հարգանք և ակնածանք են առաջացնում ազգի նկատմամբ: Ժողովուրդը, որի պատմությունը գալիս է դարերի խորքից, իր ուսերին ավել բեռ չի բերում, այլ վերցնում է միայն ամենաարժեքավորն ու պիտանին:
Բնորոշ է և հետաքրքիր, որ այդ տոների և ազգային խաղերի հիմնական մասնակիցները երիտասարդ սերունդն է, ինչը նրանց հնարավորություն է տվել ճանաչել միմյանց, դուրս գալ «մարդամեջ», շփվել և սիրահարվել:
Փաստորեն, այս տոնացույցը կոչված է կարգավորելու և անաղարտ պահելու յուրաքանչյուր սերնդի դարեդար փոխանցվող ավանդներն ու ազգային արժեքները, ներգրավել նրան համայնքի կյանքի, փոխանցվող ավանդույթների մեջ և ազգային ինքնատիպ սովորույթների իրազեկը դարձնել: Այդ ավանդական տոների մեջ կարելի է գտնել հայ ժողովրդական իմաստնության ոսկե հատիկները, որոնք խորին հարգանք և ակնածանք են առաջացնում ազգի նկատմամբ: Ժողովուրդը, որի պատմությունը գալիս է դարերի խորքից, իր ուսերին ավել բեռ չի բերում, այլ վերցնում է միայն ամենաարժեքավորն ու պիտանին:
Բնորոշ է և հետաքրքիր, որ այդ տոների և ազգային խաղերի հիմնական մասնակիցները երիտասարդ սերունդն է, ինչը նրանց հնարավորություն է տվել ճանաչել միմյանց, դուրս գալ «մարդամեջ», շփվել և սիրահարվել:
Սուրբ ծնունդ
Սուրբ Սարգսի տոն
Տյարնընդառաջ
Բարեկենդան
Մեծ Պաս
Ծաղկազարդ
Զատիկ
Քրիստոսի Համբարձման օր
Խաղողօրհնեք
Ամանոր
Վարդավար
Վարդավար
Դասական քյառթուիզմի հատկանիշներից մի քանիսը․․․
(Այստեղ ընդգրկված չեն ժամանակակից քյառթուների կողմից արված փոփոխությունները ինչպիսին է օրինակ թսբեխը սպիններով փոխելը)
(ԶԳՈՒՇԱՑՈՒՄ- ոմանք կարող են համապատասխանել այս չափանիշներին, բայց դա դեռ չի նշանակում, որ տառապում են քյառթուիզմով)
1)Ոչինչ չասող դեմքի արտահայտություն
2)Չտեսություն
3)«Ծիծակ» կոշիկների օգտագործում
4)Սպիտակ “նասկի”
5)Ճկույթի երկար եղունգ
6)Ճակատին իջած մազեր
7)Հիթլերյան ոճով սանրված մազեր
8)Ոսկյա շղթաների օգտագործում
9)Սև, մարմնին կպած հագուստ
10)Սպարտիվկա
11)Անճաշակ արևային ակնոց
12)Վերջերս մուսուլմանական ոճի մորուքի չարաշահում
13)Հատուկ արվեստով խաղացվող թսբեխ
14)Կքանսիստ նստելաձև
15)Թուրքական ոճի, նաև կանանց կատարմամբ ռաբիզ երաժշտության ունկնդրում
16)Հատուկ սեր դեպի Նիվա մակնիշի «Դորջար» ավտոմեքենան
Փիլիսոփայական դպրոցներ
- Չարվակա դպրոցը տարբերվում է ընդգծված մատերիալիստական բնույթով՝ ժխտելով Աստվածը և հոգին, կեցության վերջնական հիմքը համարում է չորս (կամ հինգ) հիմնատարրերը։
- Բուդդայականության բոլոր դպրոցները մերժում են սուբստանցայնությունը, ընդգծում նրա փոփոխական բնույթը։
- Ջայնիզմի դպրոցն ամեն ինչին վերագրում է ոգի և այդ պատճառով պահանջում է պահպանել չգործելու սկզբունքը։
- Վայշեշիկայի դպրոցում կենտրոնականը աշխարհի ատոմիստական կառուցվածքի մասին ուսմունքն է։ Որպես թեիստական ուսմունք՝ մարդու ազատագրումը տեսնում է հոգին ամեն նյութականից անջատելու և այն մտածողության միջոց դարձնելու մեջ։
- Նյայա դպրոցը ուշադրություն է դարձնում տրամաբանության և իմացաբանության պրոբլեմներին։ Հնգանդամ սիլոգիզմի միջոցով մտածողության ձևերի մասին ուսմունք է։
- Սանքհյա դպրոցում հիմնական կատեգորիան մատերիան է, որի հետ մեկտեղ ընդունվում է նրանից անկախ հոգիների բազմության գոյությունը։ Հիմնված է «կշռադատության» վրա, քարոզում է աթեիստական պլյուրալիզմ։ Ըստ որի՝ թվացյալ է, որ առաջնային նյութը կապված է այսպես կոչված ոգու–հոգու հետ։ Ազատության կարելի է հասնել՝ հաղթահարելով այդ պատրանքը։
- Յոգայի դպրոցը մշակում է առավելապես «վերանալու» ուղիների և միջոցների մասին հոգեբանական խնդիրները։
- Միմանսա դպրոցի նպատակն է արդարացնել և բացատրել վերացական ծիսակատարությունը, սակայն այդ առնչությամբ զարգացած փիլիսոփայական համակարգն ունի ռացիոնալ բնույթ։
- Վեդանտայի դպրոցը հայտնի է որպես առավել ազդեցիկ օբյեկտիվ իդեալիզմի համակարգ։
Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է, որը ունի Պանթեիստական բնույթ։ Հեթանոս տերմինը համարժեք է լատիկան paganus տերմինին ,այն բխում է Pagus տերմինից և ունի հետևյալ իմաստը «քաղաքից դուրս ապրող ,գյուղական միջավայրին բնորոշ ,անկիրթ գյուղացի և գյուղաբնակ»։Paganus տերմինով հիմնականում կոչում էին նրանց ովքեր բազմաստվածության կրողներ էին և այն չունի էթնիկական տարբերակիչ։Արևմտյան կրոնական մշակույթի մեջ paganus տերմինը նույնական է հելենիզմ տերմինի հետ և ընկալվում է որպես Ethnikos՝ հեթանոս ։Ethnikos (հեթանոս) տերմինը արևմտյան մշակույթի մեջ ընկալվում է որպես աշխարհիկ իսկ paganus որպես կրոնական տերմիններ ։ Ըստ էության այն ՝ հանրային, ազգային կրոն է և իր հիմնական բնույթով տարբերվում է Աբրահամիկ կրոններից՝ քրիստոնեությունից, մուսուլմանությունից և հուդայականությունից, որոնց հիմանական առանձնահատկությունը հեթանոսությունից այն է, որ ունեն այսպես կոչված հայտնությամբ տրված լինելու էություն։ Քրիստոնեության տարածման ընթացքում այն հաճախ սխալմամբ մեկնաբանվել է նաև որպես այն կրոնների համախումբ, որը քրիստոնեության հետ կապ չունի և չեն ընդունում Քրիստոսիաստվածային բնույթը։
Комментариев нет:
Отправить комментарий