понедельник, 7 июля 2014 г.

Ուրախ օրեր Ստեփանավանում​

Հասանք Ստեփանավան : Շատ կանաչ բնություն էր : Մի քիչ  վազվզեցինք ,գնդակներով խաղացինք: Հաջորդ օրը  առավոտյան նախավարժանք արեցինք ,հետո այցելեցինք Կուրթանի դպրոց  : Նրանք արդեն ճանաչում էին Սեբաստացիներին: Հետո ցանոթացանք այդ տարածքում գտնվող եկեղեցիներին  և զբոսնեցինք անտառում :Երրորդ օրը նախավարժանքից հետո գնացինք Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցի: Նաև այցելեցինք Ստեփան Շահումյանի թանգարան , որտեղ նաև Ստեփանավանի  պատմությանը ծանոթացանք: Գնացինք Լոռու բերդ : Ինձ շատ դուր եկավ ,այնտեղ կար մի կիսաքանդ եկեղեցի: Երեկոյան հետաքրքիր խաղեր էինք խաղում: Չորրորդ օրը առավոտյան հրաժեշտ տվեցինք Հնեվանքին և ճանապարհին՝  Դիլիջանում,  Ջուխտակ վանքը տեսանք:Հետո եկանք Սևան,  մի լավ լողացանք և շարժվեցինք դեպի Երևան : Ես շատ բան իմացա, մեր ուսուցիչները  ծանոթացնում էին տեղի եկեղեցիներին  և  բնությանը : Ես շատ լավ ու հետաքրքիր օրեր անցկացրեցի:​